Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

15 հուն 2021 11:54

Տեսանյութ.Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում․ տասնյակ հազար դոլարներ` հանուն հանգստի

«Politik.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ ՝ 10 զինված թիկնապահի ուղեկցությամբ:


Օրվա ընթացքում տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց տեսանյութ, որով փաստվում էր Աննա Հակոբյանի և նրա դուստրերի այցը Մոսկվա։ Նրանց, ինչպես արդեն նշել էին, ուղեկցում էին բազմաթիվ թիկանապահներ։


Աննա Հակոբյանը, նրա դուստրերը և թիկանապահները Մոսկվա են մեկնել հունվարի 14-ին, Երևանի ժամանակով  14։10, ռուսական S7 ավիաընկերության Airbus A320-271N ինքաթիռով։  Ըստ մեր աղբյուրների, միայն տոմսերի համար ծախսվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլար։


Մոսկովյան մեր աղբյուրներն ասում են, որ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի լավագույն բրենդային խանութներում և ճոխ գնումներ անում։ Հակոբյանի և իր դստրերի մոսկովյան մոլերով շրջելու մասին ևս տեսանյութեր հայտնվեցին համացանցում։


Ըստ ականատեսների, իրենց այցելած բրենդային խանութներում գները սկսվում են մի քանի հազար ամերիկյան դոլարից։


Փաշինյանների ընտանիքի այս խրախճանքը ցույց է տալիս, թե իրենք որքան թքած ունեն հայ ժողովրդին պատած դժբախտության վրա, որի հեղինակը, ի դեպ, հենց իրենք են։


Ու էստեղ, մինչ հազարավոր ծնողներ սգում են իրենց երիտասարդ զավակների կորուստը, իսկ բազմաթիվ այլ ծնողներ ամիսներ շարունակ լուր չունեն իրենց զավակներից, Աննա Հակոբյանն իր դեստրերի հետ  հանգիստն է վայելում Մոսկվայում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր