Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

15 հուն 2021 12:53

Եթե Հայաստանի արտգործնախարարը, առանց պաշտոնական Բաքվի թույլտվության, կրկին այցելի Ադրբեջան, դա կարող է շատ թանկ նստել հայկական կողմի վրա

Մենք մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հայաստանի պաշտոնատար անձանց անօրինական այցերը Ադրբեջանի տարածք անընդունելի են. հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Եթե Հայաստանի արտգործնախարարը, առանց պաշտոնական Բաքվի թույլտվության, կրկին այցելի Ադրբեջան, դա կարող է շատ թանկ նստել հայկական կողմի վրա:

Ինչ վերաբերում է Հայաստանի արտգործնախարարի`Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի կարգավիճակի վերաբերյալ չարդարացված հայտարարությանը, ապա մենք ցանկանում ենք հիշեցնել պաշտոնյաներին, որ նախագահ Իլհամ Ալիևը կարգավիճակի հարցը ուղարկել է պատմության աղբանոցը», - բարբաջել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր