Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 հուն 2021 15:34

Փաշինյանի ընտանիքն, իհարկե, կստանա բնակարան և ռուսական անձնագրեր,հավերժական վախով էլ կապրեն,իսկ որտեղ է թաքնվելու «Իմ քայլը»

Մոսկվայաբնակ հայազգի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Փաշինյանը, երբ խոսքը վերաբերում է իր անձնական անվտանգությանը, դրսևորում է կենդանիներին բնորոշ հոտառություն և հնարամտություն: Այս պահին Մոսկվան և Պուտինը երկրի վրա միակ վայրն են, որտեղ կարող է երաշխավորվել նրա անվտանգությունը: Ամբողջ աշխարհը գիտի, որ եթե Պուտինը խոստանա, ապա կանի: Կարևոր չէ, թե ինչպես է Նիկոլը աղաչել և խնդրել փրկել իրեն: Կարծում եմ, ինչպես ընդունված է ռուս ժողովրդի մեջ, նրանք ներում են նույնիսկ այդպիսի մարդկանց, քանի որ բարեսիրտ ու պարկեշտ ժողովուրդ են: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում:


Մոսկվայի համար նշանակություն չունի, որ այդ մարդը նաև Սորոսի և ամերիկացիների, Էրդողանի ու Ալիևի հետ է գործել․ օգնություն է խնդրել և, անկասկած, ասել, թե ընտանիք և երեխաներ ունի: Իսկ ռուսների համար երեխաներն ու ծերերը անձեռնմխելի են նույնիսկ քաղաքական պայքարի թեժ շրջանում: Մի խոսքով, նրանք, իհարկե, կստանան բնակարան և ռուսական անձնագրեր՝ կթաքնվեն: Եվ հավերժական վախով էլ կապրեն: Հավերժական։ Միայն անհասկանալի է, թե ինչպես և որտեղ է թաքնվելու «Իմ քայլը»: Եթե կարող ես դավաճանել ամբողջ ազգին, ինչո՞ւ չդավաճանել սեփական թիմակիցներին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր