Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

16 հուն 2021 10:37

Փորձում են «լապշաների» միջոցով քիչ-քիչ մոռացության տալ պարտությունը, հազարավոր զոհերը, ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փորձագետները, քաղաքական ուժերը եւ հասարակության ստվար մասն արձանագրում է, որ ՀՀ-ում ներկայումս անիշխանություն է. բոլոր պետական գերատեսչություններում բարձիթողի իրավիճակ է, շատերը խուսափում են կոնտակտի մեջ մտնել ու ասոցացվել իշխանական ներկայացուցիչների հետ։


Սակայն Նիկոլ Փաշինյանն ու թիմի «հունանավետիսյանական» ներկայացուցիչներն իրենց հերթին փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ նորմալ է եւ կյանքն ընթանում է իր բնականոն հունով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ շրջանառության մեջ դնեն հանրության ականջը շոյող նախագծեր, օրենսդրական նախաձեռնություններ եւ թեզեր։


Այդ կերպ փորձ կարվի իմիտացիա ստեղծել, թե երկրում բնականոն աշխատանքային մթնոլորտ է եւ «լապշաների» միջոցով քիչ-քիչ մոռացության տալ պարտությունը, հազարավոր զոհերն ու տարածքային կորուստները։ Պոպուլիստական թեմաների պակաս չի լինի՝ ներդրումների հոսք, դատական համակարգում փոփոխություններ, վեթինգ, ապօրինի շինությունների օրինականացում եւ այլն, այսինքն՝ թեմաներ, որոնց նկատմամբ հանրությունը շատ զգայուն է։


Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, Փաշինյանը նաեւ հանձնարարել է ուսումնասիրել, թե, օրինակ՝ ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 16.01.21թ. համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր