Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

16 հուն 2021 12:35

Չեմ ցանկանում հեռանալ Շուշիից՝քաղաքի եզակի ճարտարապետությունը, ռելիեֆը, բնությունը, կլիման, աուրան ուղղակի անկրկնելի են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ այցելել է Շուշի ու նշել՝ քաղաքը տեսնելն ու այնտեղ վերադառնալն իր համար եզակի զգացողություն է: Այս մասին հայտնում է minval.az-ը:


«Անցած գիշեր մենք որոշեցինք մնալ Շուշիում, չնայած որ պետք է վերադառնայինք Բաքու: Բայց ես մտածեցի, որ մենք անպայման պետք է մնանք Շուշիում: Մեր անկախությունը մոտ 30 տարեկան է: Սակայն այս երեսուն տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի Հանրապետության նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը ժամանել է Շուշի, մնացել է այստեղ և, անկեղծ ասած, չի ցանկանում հեռանալ Շուշիից», - ասել է Ալիևը:


Նա նշել է՝ քաղաքի եզակի ճարտարապետությունը, ռելիեֆը, բնությունը, կլիման, աուրան ուղղակի անկրկնելի են:


«Գիշերը ես միայն հինգ ժամ եմ քնել: Արթնացա առավոտյան 5-ին, չգիտեմ ինչու: Միգուցե երեկ շատ հուզիչ էր, քանի որ Շուշին տեսնելը, Շուշի վերադառնալը յուրահատուկ զգացողություն է: Միգուցե Շուշիի գեղատեսիլ բնությունն ու կլիման բավական են, որ մարդը երկար չցանկանա քնել: Մենք երջանիկ ժողովուրդ ենք, քանի որ հաստատվել ենք որպես անկախ պետություն: Շուշին մերն է», - ասել է Ալիևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր