Կարսում առաջիկա զորավարժությունները ոչ միայն ուժի ցուցադրում է ՀՀ-ին, այլև հնարավոր պատերազմի մասին հայտարարություն.«Թուրանի բանակը» թափ է հավաքում

Կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ։
Ռազմական գործողություններ լուսաբանող ալիքի լրագրողի կարծիքով՝ սա ոչ միայն ուժի ցուցադրում է Հայաստանին, այլև հնարավոր պատերազմի մասին հայտարարություն։
«Կարելի էր այս նորությանը վերաբերվել որպես սովորական իրադարձության։ Սակայն հաշվի առնելով Էրդողանի վերջին հռետորաբանությունը և այն փաստը, որ ամառային զորավարժություններից հետո անցյալ տարվա աշնանը Ադրբեջանը Անկարայի անմիջական մասնակցությամբ սանձազերծեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ՝ Կարսում ռազմական մարզումները @wargonzo նախագծի վերլուծական դեպարտամենտի գնահատականներով, ոչ երկիմաստ մեսիջ ունի»,- գրել են նախագծի տելեգրամյան ալիքում։
Լրագրողը նշել է, թե իմաստը նրանում է, որ «Թուրանի բանակը» առասպել չէ, աշխարհաքաղաքական մեխանիզմ է, որը թափ է հավաքում։