Շատերն են ուրախանում, որ ապաշրջափակում է լինելու...թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է և տնտեսական,և ժողովրդագրական հարձակումը մեզ վրա

«Դրա շարունակությունն է նաեւ, կարծեմ Կարսի տարածքում թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որը հոգեբանական ազդեցություն է եւ մեզ վրա, եւ տարածաշրջանի այլ երկրների վրա: Հիշենք, որ այս տարածաշրջանը մոտ է նաեւ Վրաստանին: Նաեւ տաք պահելն է այդ ամենը, որ տեսեք, մենք ուժեղ ենք նաեւ Ռուսաստանի համար: Այնպես որ, ձախողումների, հետնահանջի այս շարունակականությունը մեզ մոտ անընդհատ լինելու է»,-ընդգծեց նա:
Հարցին, թե Օհանյանի կարծիքով, ինչո՞ւ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լուծել հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, նա պատասխանեց.«Գիտե՞ք այդ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները։ Ողջ պատերազմի ընթացքում «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության արդյունքւոմ մենք պարտություն կրեցինք, այսօր էլ նրանք «Լռում ենք» կարգախոսի ներքո։ Իշխանությունը այդ հարցերի պատասխանները պետք է տա ժողովրդին»:
Ռազմական գործիչն ընդգծեց՝ ամենակարևոր խնդիրները մոսկովյան այցի ընթացքում եղել է ռազմագերիների վերադարձը, ինքն էլ այդ հարցի մասին ֆեյսբուքյան գրառմամբ նաև մի քանի հարց էր ուղղել նաև դատախազությանը։
«Այս հարցում Ադրբեջանը, պետք է պնդեմ, նաև ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք դրա համար ասում ենք Հայաստանի իշխանությունները պետք է փոխվեն։ Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ, մենք պարտվել ենք, որ այս իշխանությունները պետք է փոխվեն։ Պարզապես մեզ նոր, ավելի համարձակ, ավելի լավ բանակցող իշխանություններ են պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, մեր արժանապատվությունը վերականգնել։ Հակառակ դեպքում հունվարի 11-ի շարունակություն է լինելու։ Ճանապարհների շրջափակման դեպքում այս իրականության մեջ՝ ռազմական հաղթանակի պարագայում թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է և տնտեսական, թե ժողովրդագրական հարձակումը մեր վրա»,-ասաց Օհանյանը։