Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

22 հուն 2021 13:32

Իմ տունը դղյակ էլ չի, դղյակային բան չկա. հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման

ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում է` իր տան կողքին այնպիսի դղյակներ կան կառուցված, որ իր տունը դրանց համեմատ գոմի է նման։ Ջհանգիրյանն այդ մասին հայտնեց ԱԺ–ում ընթացող արտահերթ նիստի ժամանակ` պատասխանելով իր կարողությանն ու Մոնումենտում ունեցած «դղյակին» վերաբերող հարցին։
«Իմ տունը դղյակ էլ չի, դղյակային բան չկա. հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման։ Տարիներ առաջ, երբ քաղաքապետարանն ինձ հող էր հատկացրել տարածքում, աղբանոց էր։ Հիմա է աչք ծակում»,–ասաց նա։


Ջհանգիրյանը պատմեց, որ այդ տունը կառուցել է 1989-ին` մինչ այդ Բաղրամյան փողոցի հարևանությամբ եռահարկ սեփական տունը վաճառելով։ Նա մանրամասնեց` «Ակադեմիա 9» կոոպերատիվի բնակարանային շենքի նախագահն է եղել և ստացել 4 սենյականոց բնակարան` Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 21 շենքում։ Դա թիֆլիսահայ մի ընտանիքի է վաճառել 1989-ին, և այդ գումարով էլ քանդել են Մոնումենտի իրենց սեփական տունն ու նույն տեղում կառուցել նորը։


Ջհանգիրյանը հիշեցրեց, որ 1990-ի դեկտեմբերի 26-ին է արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ նշանակվել, իսկ տունն արդեն կառուցված է եղել։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր