Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

22 հուն 2021 14:17

Եթե վարույթ հարուցվի՝ իմ տեսակետը կարտահայտեմ. Ջհանգիրյանը՝ զինված հեղաշրջման կոչեր հնչեցրած անձանց չկալանավորելու մասին

ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրությանը նախորդած հարցուպատասխանի փուլում ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Գագիկ Ջհանգիրյանին խնդրեց գնահատել ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարությունը եւ դրան հաջորդած որոշ զարգացումներ, երբ դատարանները սկսեցին մերժել զինված հեղաշրջման կոչեր հնչեցրած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները:

«Ես քաղաքական մարդ չեմ, դուք ինձ քաղաքական պաշտոնում չեք նշանակում, չեք ընտրում: Ես որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չեմ եւ ձեռնպահ կմնամ այդ գնահատականները բարձրաձայնելուց, բայց կասեմ՝ եթե այդ հիմքով՝ Ձեր հիշատակած, կարգապահական վարույթ հարուցվի, եւ ԲԴԽ-ն քննարկի, ապա ես իմ տեսակետը իհարկե կարտահայտեմ»,- ասաց Ջհանգիրյանը:

Հիշեցնելով իր նախորդ պատասխանները՝ Ջհանգիրյանը նշեց, որ երբ խոսում էին դատարանների որոշումների կանխատեսելիության մասին, խնդիրը հենց դա էր, որ ծանր, առանձնապես այնպիսի ծանր հանցագործությունների կատարման, փորձի համար, որոնք կարող են վտանգի ենթարկել շատերի կյանքը, պետական անվտանգությունը, կառավարման համակարգը, իհարկե պետք է գործեն խափանման միջոցները: 

«Եթե այդ պարագաներում ամենախիստ խափանման միջոց կալանքը չի գործում՝ դա բացատրելի չէ, բայց Ձեր նշած կոնկրետ գործերի պարագայում ո՛չ ծանոթ եմ այդ մեղադրանքներին, որոշումներին, ո՛չ էլ ծանոթ եմ դատարանների որոշումների հիմնավորումներին: Դրա համար մեծ սիրով կսպասեմ՝ եթե այդպիսի դեպքերում հարուցվեն կարգապահական վարույթներ, այն ժամանակ քննարկենք»,- ասաց Ջհանգիրյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր