Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

22 հուն 2021 17:30

Ինչու՞ են վախենում ձեր՝ ԲԴԽ անդամ դառնալուց․ «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ Ջհանգիրյանին

Գործուղվելով ԲԴԽ՝ պատրաստվու՞մ եք ճնշումներ գործադրել դատավորների վրա։ Այս մասին ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ իր բոլոր լիազորությունները հավասար են ԲԴԽ մնացած անդամների լիազորություններին․ «Այդ լիազորությունների մեջ գրվա՞ծ է, որ ես պետք է ճնշում գործադրեմ։ Չկա։ Ասում են, որ ես գնում եմ այնտեղ նախագահի պաշտոնին։ Նախագահը պաշտոնավարում է, ո՞նց եմ գնում նախագահ։ Էս ամբիոնից հայտարարեմ՝ ես նախագահ եմ, թուրն առնեմ ու գնամ այնտե՞ղ։ Այդ խոսակցությունները կամ հարցադրումները խիստ կասկածելի աղբյուրներից բաց թողնված տեղեկություններ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Եթե հերթը հասնի իրավաբան գիտնական անդամների նախագահության հարցին և եթե ինձ առաջարկեն, ես շոյված կզգամ, չեմ հրաժարվի։ Հիմա չեմ գնում այնտեղ նախագահի պաշտոնը գրավեմ, պաշարեմ»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

Պատգամավորը նկատեց՝ եթե ճնշում գործադրելու գործիքակազմը չունի, այդ դեպքում ինչու՞ են վախենում իր՝ ԲԴԽ անդամ դառնալուց։

Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որպեսզի հարցին պատասխանի, պետք է հետ գնան առնվազն մինչև 1999 թվականի հոկտեմբեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր