Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

25 հուն 2021 14:10

Խոշորամասշտաբ ձերբակալություններ․ Եվրոպան պահանջում է ազատ արձակել Նավալնիին ու սպառնում է նոր պատժամիջոցներով

Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունն ու շաբաթ օրը հաջակցություն նրա փողոց դուրս եկած ցուցարարներին ցրելը առիթ են դառնալու ընդդեմ Ռուսաստանի նոր պատժամիջոցներ կիրառելուն։ Նման կարծիք ունեն ԵՄ մի շարք անդամներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հանգստյան օրերին գրանցված բողոքի ցույցերի մասնակիցների ձերբակալությունների համար պատասխանատուների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են արել Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի արտգործնախարարությունները։
 
Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան բրիտանական Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «պատժամիջոցը միակ տարբերակն է Ռուսաստանին ստիպելու հետևել միջազգային իրավունքին»: ՌԴ ուժայինների գործողությունները քննադատել են ֆրանսիացի ու գերմանացի քաղաքական գործիչները, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։ ՌԴ իշխանությունների դեմ պատժամիջոցների խստացման հարցը ԵՄ ղեկավարները կքննարկեն այսօր՝ միության արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին թվիթերում գրել է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը։
 
«ԵՄ-ն համակ ուշադրությամբ կհետևի Նավալնիի ճակատագրին ու եզրակացություններ կանի, որոնք կարտացոլվեն ՌԴ հետ հարաբերություններում»,- զգուշացրել է նա։
 
Հավելենք՝ ՌԴ-ում ընդդեմ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության բողոքի ցույցերի ժամանակ հունվարի 24-ի դրությամբ ձերբակալվել էր ավելի քան 3564 մարդ։ Այս մասին հայտնել էր «ОВД-Инфо» իրավապաշտպան պորտալը։ Սա ժամանակակից ՌԴ պատմության ողջ ընթացքում գրանցված ռեկորդային թիվ  է։ Հունվարի 23-ին բողոքի ցույցեր են տեղի ունեցել ՌԴ շուրջ 120 քաղաքներում և  արտերկրի ավելի քան 70 քաղաքներում։ Ըստ որոշ գնահատականների՝ միայն Մոսկվայում հավաքվել է ավելի քան 40 հազար ցուցարար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր