Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

25 հուն 2021 18:47

Գարնանային արձակուրդներ կունենան միայն 1-ին եւ 2-րդ դասարանցիները.ուսումնական ավարտը նույնպես միատեսակ չէ

Գարնանային արձակուրդները առաջին դասարանցիների համար կլինեն մարտի 22-ից ապրիլի 4-ը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը:

«Երկրորդ դասարցիների համար արձակուրդները կլինեն մարտի 2-ից մինչեւ մարտի 28-ը: Մյուս դասարանների համար  նախատեսված չեն գանանային արձակուրդներ՝ հաշվի առնելով աշնանային մեծ դադարը»,-ասաց նա:

Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ ուսումնական ավարտը նույնպես միատեսակ չէ. «Մասնավորապես, 12-րդ դասարանների պարագայում, որտեղ ունենք պետական քննությունների կազամկերպման եւ զորակոչի հարցեր, ուսումնական տարին ավարտվում է հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաեւ առաջին եւ երկրորդ դասարանցիների համար, իսկ մնացած դասարանները կավարտեն հունիսի 18-ին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր