ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

27 հուն 2021 10:00

Տոնական միջոցառումների փոխարեն ըմբոստության ալիք. ծրագրում են կտրուկ գործողություններ անել եւ Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաեւ՝ հունվարի 28-ին բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Վարչապետի խոսնակը շատ դժվար է կապի դուրս գալիս լրագրողների հետ։


Իշխանական մեր աղբյուրները, սակայն, չբացառեցին, որ Փաշինյանը փոքր խմբով կայցելի Եռաբլուր, թեեւ ավանդական, ամենամյա համերգ-տոնախմբություն այս տարի չի լինի:


 
Տոնական միջոցառումների փոխարեն հունվարի 28-ին ըմբոստության ալիք է նախապատրաստվում․ ընդդիմությունը, շարքային քաղաքացիները եւ պատերազմի մի խումբ մասնակիցներ ծրագրում են կտրուկ գործողություններ անել կառավարության շենքի մոտ եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27.01.21թ. համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր