ԵՄ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին կքննարկեն Վրաստանի հարցը          Դեկտեմբերի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության ռազմավարական գերակայությունն է    

28 հուն 2021 18:56

Թել Ավիվն ու Հայֆան կհավասարեցնենք գետնին. Իրանը պատասխանել է իսրայելական սպառնալիքներին

Սիոնիստների ամենափոքր ագրեսիվ քայլը պատրվակ կդառնա Հայֆան և Թել Ավիվը ոչնչացնելու համար. հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին IRIB հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Եթե սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված չնչին սխալ նկատենք, ապա մենք հարված կհասցնենք ինչպես Իրանին սպառնացող հրթիռային կայաններին, այնպես էլ հնարավորինս շուտ գետնին կհավասարեցնենք Հայֆան և Թել Ավիվը»,- ասել է Շեքարչին՝  հավելելով, որ Իսրայելի իշխանությունները իրական պատկերացում չունեն Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզորության մասին:

Այսպես նա պատասխանել է Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավիի վերջին հայտարարություններին, որը սպառնացել էր հարված հասցնել Իրանին իրանական իշխանությունների «փոքրագույն սխալի» դեպքում:

Հիշեցնենք, որ Ավիվ Կոհավին հունվարի 26-ին ասել էր, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը բոլոր մակարդակներում վատն է և չի թույլատրվում վերականգնել: Միաժամանակ, նա նշել է, որ հանձնարարել է պատրաստել Իրանի դեմ մի շարք նոր ռազմական-օպերատիվ պլաններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր