Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

29 հուն 2021 14:44

Աբսուրդ,ինչո՞ւ եք մեզ զրկում ռուսական պատվաստանյութ ստանալու հնարավորությունից, եթե Թորոսյանը ստանում է ռուսական պատվաստանյութ

«Հայաստանի Հանրապետությունն անհասկանալի պատճառներով մերժել է ՀՀ-ում ռուսական պատվաստանյութի գրանցումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը չգրանցելով COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ իր քաղաքացիներին զրկում է անվճար պատվաստվելու հնարավորությունից:


Նրա խոսքով՝ այսօր COVID-19-ի մի շարք պատվաստանյութեր կան, բայց շրջանառության մեջ են հիմնականում 4-5-ը, այդ թվում՝ անգլիական, ռուսական, չինական:


«Կարևոր է հասկանալ, թե ինչի՞ հիման վրա են այդ պատվաստանյութերը ստեղծվել, որովհետև դրանից է կախված, թե որ պատվաստանյութը պետք է ձեռք բերել, որպեսզի քո քաղաքացու համար լինի առավելագույնս անվնաս և արդյունավետ:


Խաչատրյանի խոսքով՝  ի տարբերություն ռուսական պատվաստանյութի՝ մյուս պատվաստանյութերը կարող են թափանցել մարդու բոլոր օրգան համակարգեր, այդ թվում՝ վերարտադրողական, սեռական օրգաններ, սեռական բջիջներ, իսկ ռուսական պատվաստանյութը չի թափանցում այնտեղ, կոնկրետ գնում է շնչառական համակարգ.


«Քանի որ ոչ մի պատվաստանյութ տևական անհրաժեշտ փորձարկումների փուլը չի անցել, ապա որևէ մեկն ապահովագրված չէ, որ վաղը իր կամ իր երեխայի մոտ կարող են առաջանալ վերարտադրողական խնդիրներ, երեխա ունենալու խնդիրներ»:


Ըստ նրա՝ Ռուսաստանը պատրաստ էր Հայաստանին անվճար տրամադրել 150.000 պատվաստանյութ, և, հաշվի առնելով, որ մարդը պետք է 2 անգամ պատվաստվի, 75.000 ՀՀ քաղաքացի կարող էր անվճար պատվաստվել.


«Սա կհասներ, օրինակ՝ բուժաշխատողներին, ուսուցիչներին, և պատվաստանյութը ստանալու համար իրենք չէին վճարի, կլիներ անվճար հիմունքներով: Փաստորեն, մեր բժիշկներին, ուսուցիչներին զրկեցին այդ պատվաստանյութն անվճար ստանալու հնարավորությունից: Փոխարենը՝ մենք տեսանք, որ առողջապահության նախկին նախարարն ինքը ստացավ ռուսական պատվաստանյութ, անգամ գովազդ արվեց, և տրամաբանական հարց է առաջանում, եթե դուք ստանում եք ռուսական պատվաստանյութ, ապա ինչո՞ւ եք մեզ զրկում ռուսական պատվաստանյութ ստանալու հնարավորությունից»:


Նեյրովիրաբույժի խոսքով՝ տեղեկություն տարածվեց, թե ՀՀ բնակչության 3 տոկոսը ստանալու է մեկ այլ երկրի արտադրության «AstraZeneca» պատվաստանյութը, ապա տեղեկացրեց, թե ինչ խնդիրներ են առաջացել այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ընթացքում, ինչի մասին լռում են:


«Փորձարկումները մի քանի փուլերով են անցնում, սկզբում՝ լաբորատոր պայմաններում, հետո՝ կենդանիների վրա, հետո՝ կամավորների, հետո՝ ավելի լայն շրջանակի վրա: Առաջին և երկրորդ փուլերն այս պատվաստանյութն անցել է Մեծ Բրիտանիայում, հաջորդ փուլն անցել է Բրազիլիայում, և, այսպես ասած, կոդավորված 004 փուլը, որը մարդկանց շրջանում է կատարվել, անցել է Քենիայում: Այս մասին շատ սուղ է տեղեկատվությունը, գալիս ենք եզրահանգման, որ խնդիրներ են առաջացել․ ինչո՞ւ ենք գալիս այս եզրահանգմանը, որովհետև հաջորդ՝ 005 հետազոտության ընթացքում նորից հետ են եկել 1-ին, 2-րդ փուլերին՝ կենդանիների վրա փորձարկման: Սա մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ մարդկանց վրա փորձարկումներն այս պատվաստանյութի պարագայում գրանցել են ինչ-որ անհաջողություններ, որոնց մասին լռում են, և այդ գիտնականներին ստիպել են վերադառնալ 1-ին, 2-րդ փուլեր»,- ասաց Մարինա Խաչատրյանը:


Նա իր մտահոգությունը հայտնեց ՀՀ հիվանդությունների վերահսկողության կենտրոնի աշխատակցի 2020 թվականի օգոստոս ամսին արված հայտարարության վերաբերյալ, թե ՀՀ-ն ձեռք կբերի այն պատվաստանյութը, որն առավել մատչելի է.


«Սա ինձ համար՝ որպես և՛ մարդու, և՛ մասնագետի, և՛ հասարակական գործչի համար, աբսուրդ է, որովհետև դու առաջին հերթին պետք է մտածես, որ պատվաստանյութը լինի որակյալ, անվտանգ…»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր