Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

29 հուն 2021 16:00

Transparency International-ը հրապարկել է 2020թ. կոռուպցիայի ընկալման վարկանիշը. Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը

Transparency International կազմակերպությունը ներկայացրել է կոռուպցիայի ընկալման Corruption Perceptions Index իր ամենամյա վարկանիշը: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանն ընդգրկող աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը՝ ընդհանուր առմամբ հավաքելով 49 բալ: Նախորդ տարի Հայաստանը 77-րդ տեղում էր, ինչը նշանակում է, որ մեր երկիրն իր դիրքը բարելավել է տասնյոթ կետով:


Տարածաշրջանի երկրներից դրական դինամիկայով են առանձնացել Վրաստանը, որը հայտվել ցուցակի 45-րդ տեղում՝ 56 բալով: Միևնույն ժամանակ Բելառուսն իր 47 միավորով 63-րդն է, Իրանը՝ 25 միավորով 149-րդն է:


Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, ապա այս երկրները համապատասխանաբար 129 և 86-րդ հորիզոնականներում են՝ հավաքելով 30 և 40 միավոր:


Վարկանիշային աղյուսակում առաջատարներն են Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան:


Նշենք՝ հրատարակությունը վերլուծում է փորձագիտական գնահատականների և հարցումների հիման վրա ստացված տվյալները ընտրված 180 երկրներում և տարածքներում առկա պետական հատվածի կոռուպցիայի վերաբերյալ ու կազմում վարկանշային աղյուսակ: Գնահատման նպատակով կիրառվում է 0-100 դասակարգմամբ սանդղակ, որտեղ 0 նշանակում է խիստ կոռումպացված, իսկ 100՝ բացարձակապես կոռուպցիայից զերծ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր