ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

30 հուն 2021 10:16

Բիզնես աշխարհի մեծ թվով ներկայացուցիչներ ՀՀԿ-ի կողքին են,Սերժ Սարգսյանի որոշումը վճռորոշ է լինելու ընդդիմության համար.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի որոշումը՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առումով, վճռորոշ է լինելու ընդդիմության համար։ ՀՀԿ-ն ե՛ւ իր մարզային գրասենյակներն է պահել, ե՛ւ կուսակցականների ու համակիրների մեծ շերտ ունի։ Ամենակարեւորը՝ բիզնես աշխարհի մեծ թվով ներկայացուցիչներ, որոնք ձայների պատկառելի քանակ են տնօրինում, ՀՀԿ-ի եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի կողքին են։


Եթե Սերժ Սարգսյանը որոշի չմասնակցել ընտրություններին, ո՞ւր են գնալու այդ ձայները՝ ահա օրվա հարցը։ Ասենք՝ Ջերմուկի Աշոտ Արսենյանի, Արկադի Համբարձումյանի, Արայիկ Գրիգորյանի եւ շատ ուրիշների աշխատակիցներն ու համագյուղացիներն ո՞ւմ օգտին են քվեարկելու։ Իսկ այդ ձայները քիչ չեն։


 
Ընտրություններին չմասնակցելու պարագայում Սերժ Սարգսյանը վերջիններիս կոչ կանի՞ օգնել ընդդիմությանը, թե՞ ազատ կթողնեն ընտրությունները, եւ այդ ձայների մի մեծ հատված կգնա իշխանություններին։ Ընդդիմությունն այս դիլեմայի առաջ է կանգնած, բայց հույս ունեն, որ ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը նման նվեր չեն մատուցի Արցախը թշնամուն հանձնած Նիկոլին»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30.01.21թ. համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր