Պակիստանը միակ պետությունն է, որ մեզ չի ճանաչում, նա շարունակում է բացեիբաց թշնամություն անել մեզ հետ, իսկ մե՞նք...
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2020/05/57244712_2257029911176085_3722377258418044928_o.jpg)
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«44 օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը ռազմական, քաղաքական և դիվանագիտական աջակցություն էր ստանում ոչ միայն Թուրքիայից, այլև Պակիստանից:
Հաստատված տեղեկություններ չկան պակիստանյան զինվորականների՝ խորհրդատվական բնույթի ներգրավվածության մասին, այդուհանդերձ՝ դա նույնպես բացառել չի կարելի:
Ընդհանրապես, Պակիստանը միակ պետությունն է, որ մեզ չի ճանաչում (Ս. Արաբիան մի փոքր այլ պատմություն է):
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը այս առումով: Ի՞նչ քաղաքականություն է վարում Պակիստանի կամ տարածաշրջանի նկատմամբ: Զրոյական: Ասեմ ավելին, բնական դաշնակիցներ ունենալով հանդերձ, ոչինչ չի անում, դաշինքների չի միանում, հարաբերություններ չի զարգացնում, նախաձեռնողականությունը՝ զրո:
Տարածաշրջանում Պակիստանն ունի առնվազն 2 հակառակորդ պետություն: Հնդկաստան և Աֆղանստան: Այսինքն, մենք առնվազն ունենք Պակիատանին՝ գոնե միջազգային հարթակներում ճնշելու երկու դաշնակից:
Ի՞նչ ենք արել մենք այդ ուղղությամբ: Զրո քայլ: Պակիստանը շարունակում է բացեիբաց թշնամություն անել մեզ հետ, աջակցել մեր թշնամուն, իսկ մենք նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ «Պակիատան» անունը չենք շոշափում...
Տապալված ուղղություն չէ՞»: