Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելն(80%) թուրքերի համար ամենաուրախ իրադարձությունն է, քան Ադրբեջանի հաղթանակը ԼՂ-ում(10%)

2020-ի հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղյալ էր հայտարարել 1934 թ.-ի որոշումը Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ հրամանագիր ստորագրելու մասին: Մուսուլմանական ծիսակարգերն այնտեղ անցկացվել են հուլիսի 24-ին:
Ըստ Optimar գործակալության հարցման՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ամենահայտնի քաղաքական գործիչն է: Էրդողանի օգտին է արտահայտվել հարցվածների 31,1% -ը: Երկրորդ տեղում՝ 8% -ով, բանտում գտնվող քրդական HDP առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշն է. հայտնում է Haberler-ը։
2021-ի հունվարին անցկացված` Optimar-ի հետազոտության արդյունքները հրապարակվել են Hurriyet թերթում: Հրապարակումը նշում է, որ նախորդ հարցման ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որն այժմ 7,1% -ով չորրորդն է: Նրան նախորդում է «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Ակշեները, որին աջակցում է հարցվածների 7,4% -ը: