Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

01 փետ 2021 12:38

Հայտնի է, թե ով է պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը. ինչու են լռում․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է և նրա քաղաքական դպրոցի սանը: Այսպես կոչված լևոնականների և այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշտում մնալու հիմնական մեդիա գործիքներից մեկը եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թեման, որն անդադար շահարկվում էր:

Քաղաքական այս խմբակը մշտապես իրենց սպասարկող մեդիա հարթակներով թիրախավորում էին նախկին իշխանություններին և հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կապում Արցախի խնդրի հետ: Այս գործում հատկապես ակտիվ էր պաշտպանության ներկայիս նախարար Վաղարշակ Հարությունյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը և պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Քոչարյան Անդոնը:

Նրանք պնդում էին, որ Վազգեն Սարգսյանին սպանել են, քանի որ նա դեմ էր Մեղրիի տարածքով Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող ճանապարհի տրամադրման գաղափարին: Միևնույն ժամանակ ակնարկում էին, որ նախկին նախագահներ Քոչարայնն ու Սարգսյանը կողմ են եղել այդ գաղափարին:

Պատմությունը ցույց տվեց, որ ոչ Քոչարյանի իշխանության տարիներին և ոչ էլ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ադրբեջանը իր համար երանելի այդ ճանապարհը չստացավ: Փոխարենը նա այդ ճանապարհը կստանա Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Ընդ որում այն դեպքում, երբ այդ թեման շահարկող Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարար է, Քոչարյան Անդոնը իշխանական թիմի պատգամավոր, իսկ Արամ Սարգսյանը սատարում է այս իշխանություններին և Փաշինյանի հովանու ներքո փոխվարչապետ դառնալու հույս ունի: Ավելին Արամ Սարգսյանը անգամ եղբոր ջանքերի շնորհիվ ազատագրված հողերը արդեն իսկ հասցրել է անվանել ադրբեջանական:

Եվ եթե հավատանք այս անձանց տարիներ շարունակ արված պնդումներին, ապա կարող են ասել, որ Վազգեն Սարգսյանի սպանության պատվիրատուն և Նիկոլ Փաշինյանի կողմից իրականցված իշխանափոխության պատվիրատուն(ընդիմությունը պնդում է և փաստեր ներկայացնում Փաշինյանի իշխանության արտաքին ուժերի կողմիցկառավարվելու մասին) նույն անձը կամ կազմակերպությունն է: Քանի որ ինչպես ադրեն նկատեցինք այն ինչի համար ըստ այս անձանց սպանել են Վազգեն Սարգսյանին՝ կյանքի է կոչում Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր