Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

01 փետ 2021 13:22

Տեսանյութ.Այսօր նաեւ իմացանք, որ Էրատո կինն է եկել Լոս Անջելես՝ ծնունդը նշելու.ինչու են վախենում Վահան Բադասյանից

Գլենդելում մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ: Նրանք պհանջել են ազատել վերջին օրերին ՀՀ-ում ձերբակալված մի խումբ անձանց, այդ թվում «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանին:


«Այսօրվա մեր հավաքի առիթը վերջին օրերի ձերբակալություններն են, մասնավորապես Վահան Բադասյանի: Բարձրացնելու ենք նաեւ Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նմշանակելու հարցը: Այսօր նաեւ իմացանք, որ գլխավոր դավաճանի տիկինն է եկել Լոս Անջելես, ըստ մամուլի, ծնունդը նշելու: Այս հարցով էլ ենք առաջիկում զբաղվելու»,-ասել է ակցիայի մասնակիցներից Արթուր Սահակյանը:


Ակցիայի մեկ այլ մանակից էլ նշեց, որ Վահան Բադասյանի հանդեպ քինախնդրություն է գնում դավաճան մոլագարի կողմից, որովհետեւ նա շատ բան ունի բացահայտելու դրվագներ պատերազմի դավաճանությունից: Մենք համարում ենք դա անհանդուրժելի եւ մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, պահանջում ենք անհապաղ ազատել Վահան Բադասյանին:


Եվս մեկ բան, այստեղ է ժամանել ղժղժի Էրատո կինը: Ես կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին բացահայտել նրա գտնվելու վայրը եւ մենք կձեռնարկենք հետագա գործողությունները»:


Նշենք, որ ակցիայի մասնակիցները հյուպատոսության դարպասներին փակցրել էին պաստառներ. ««Կեցցե սատկած Նիկոլը», «Նիկոլ հեռացիր», Ազատություն ռազմագերիներին, ոչ դավաճաններին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր