Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»          Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ    

01 փետ 2021 17:00

Ղարաբաղյան հակամարտության լուծումը կհանգեցնի նոր աշխարհաքաղաքական իրավիճակի Հարավային Կովկասում, նոր հնարավորություններ կհայտնվեն, մենք դա շուտով կտեսնենք

Ղարաբաղի «ազատագրման» գործընթացում Թուրքիան Ադրբեջանի կողքին էր, և գործելով «Մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքով՝ վերջ դրվեց Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանցիների 30-ամյա կարոտին. ըստ թուրքական լրատվամիջոցներ՝ ճեպազրույցում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:


«Մեծ անարդարությանը վերջ տրվեց: Ղարաբաղյան պատերազմը և ընթացող գործընթացներն իրականում լավ հետազոտական թեմա են երիտասարդ փորձագետների համար: Ես խորհուրդ եմ տալիս մեր ընկերներին, որոնք մասնագիտանում են արտաքին քաղաքականության հարցերում, ավելի մանրամասն ուսումնասիրել դա»,- ասել է Իբրահիմ Քալընը:


Էրդողանի խոսնակը նշել է, որ հետազոտողները կարող են ուսումնասիրել, թե ինչպես է 44 օրվա ընթացքում լուծվել 30 տարվա սառեցված հակամարտությունը:


«Ի՞նչ էր կատարվում այս օրերին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։  Սա իսկապես կարևոր ուսումնասիրություն կլինի: Ղարաբաղյան հակամարտության լուծումը անխուսափելիորեն կհանգեցնի նոր աշխարհաքաղաքական իրավիճակի Հարավային Կովկասում, և այստեղ նոր հնարավորություններ կհայտնվեն: Մենք դա շուտով կտեսնենք»,- ասել է Քալընը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր