Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

02 փետ 2021 14:10

Կա՛մ ինձ Փաշինյանն ու ԱԳՆ-ն խաբել են, կա՛մ... Ես կասկած էլ չունեմ, որ ՀՀ որևէ ղեկավար ազատագրած հողերը կվաճառի

«Ստրասբուրգում տպավորություն էր, որ պատվիրակներին մենք զրոյից ներկայացնում էինք, թե ինչ է կատարվում, որ կա ռազմագերիների հարց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։


Նրա խոսքով, ՀՀ դեսպանատներն ու դեսպանները կարող էին ավելի վաղ աշխատանքներ իրականացնել, որպեսզի ԵԽԽՎ նիստին մարդիկ արդեն տեղեկացված ներկայանային, բայց այդպես չի եղել։


«Պետք է տարվեր աշխատանք, որ պետություններն իմանային՝ այո, պատերազմն ավարտվել է, բայց Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին։ Նրանց պահում է որպես պատանդ՝ իր պայմանները թելադրելու համար։ Ես նոյեմբերի 15-ից սկսած ասում եմ, որ մեր դեսպանատները պետք է քուն ու դադար չունենան ու աշխատեն»,- ասաց նա։


Դիտարկմանը, որ նախկինում խորհրդարանականներին էլ էր ինքը մեղադրում, Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ ինքը խորհրդարանականներին չի քննադատել, այլ այն կառույցներին, որոնք ունեն երկակի ստանդարտների կիրառում։


«27 տարի Ադրբեջանը քարոզել է, որ իր տարածքների 20 տոկոսն օկուպացված է։ Դուք ուզում եք այդ 27 տարվա համոզմունքը, որին հավատում է Եվրոպան, ԵԽԽՎ նիստում փոխե՞ր ՀՀ պատվիրակությունը։ Այսինքն՝ դուք ո՞նց եք պատկերացնում։ Բա 27 տարի ի՞նչ բանի էինք, 27 տարի ի՞նչ է արվել»,- ասաց նա։


Դիտարկմանը, որ Մարուքյանը հանդիպել էր Փաշինյանին, սրճել նրա հետ, և լրագրողներին էլ ասել էր, որ այդ հանդիպմանը Արցախի հարցի հետ կապված մտահոգություններն են առաջ բերվել, Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր, որ հարցներ՝ հողերը վաճառո՞ւմ է, թե՞՝ ոչ։


«Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին էի հրավիրել, այլ նաև Զոհրաբ Մնացականյանին։ Եվ իրենք ասում էին՝ նման բան չկա, բանակցություններն ընթանում են, մենք բանակցային ֆորմատն ենք ուզում փոխել, ուզում ենք այնպես անել, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան։ Այդ թվում, Դավիթ Տոնոյանը պնդում էր՝ երբ «ՍՈւ»-ն բարձրանում է օդ, կատարում է 4 հատ «Ս-300»-ի խնդիր։ Ես որպես ընդդիմադիր գործիչ հավատացել եմ լեգիտիմ իշխանություններին։ Այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ ինձ Փաշինյանն ու ԱԳՆ-ն խաբել են, կա՛մ կոմպետենտ չեն եղել, և մտածել են՝ ամեն ինչ նորմալ է»,- նշեց նա։


Պատգամավորը նկատեց՝ ինքը հիմա էլ փաստեր չունի, որ հողերը վաճառվել են։


«Ես կասկած էլ չունեմ, որ ՀՀ որևէ ղեկավար ազատագրած հողերը կվաճառի»,- կարծիք հայտնեց նա։


Դիտարկմանը, որ Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) ԱԱԾ բերման ենթարկելը ընդդիմությունը որակում է որպես քավության նոխազ, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Ես ոչինչ չեմ բացառում։ Բայց այդ մարդն ի՞նչ մասով կարող է քավության նոխազ լինել. որ զենքը թանկ կամ էժա՞ն  է առել։ Դա պատերազմը պարտվելու հետ շատ կապ ունի՞։ Այո՛, եղել է չարաշահում, պետք է քննվի ու պարզվի։ Կարող է քննությունը գնա, ու պարզվի, որ «Պատրոն Դավոն» մի հիանալի անձնավորություն է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր