ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

02 փետ 2021 14:25

Փաստաբան. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել

«Ապօրինի քաղաքական հետապնդման հետևանքները. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել»,-գրել է հայտնի բռնցքամարտիկ Հակոբկոխյանին ձերբակալումից ազատած փաստաբաններից Գոռ Սաղոյանը։

Նրա խոսքով, Հակոբկոխյանի մոտ հիմա ամեն ինչ կարգին է։

Հիշեցնենք, որ Հակոբկոխյանը ձերբակալվեց հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին մասնակցելիս։ Բազմաթիվ ոստիկաններ նրան բռնի ուժով մեքենա նստացրեցին ու ոստիկանություն տեղափոխեցին։

Նրան ու հանրահավքի ևս չորս մասնակիցների նկատմամբ շենք, շինություններ զավթելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր