Մարդիկ տնով, տեղով ամբողջ գույքով լքում են հայրենիքը. Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ երեկ դարձրին 1050 դոլար
![](https://www.tert.am/news_images/1106/3315719_1/101758019_2606364182937713_3793189101486735360_o.thumb.jpg)
Նա նշեց, որ պետք է պատգամավորները նախօրեին գնային Զվարթնոց օդանավակայան և տեսնեին, թե ինչ է կատարվում: «Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը երեկ որոշ ավիաընկերություններ դարձրին 1050 դոլար: Մարդիկ գնում են, բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնալ հարցնել՝ բա ինչո՞ւ են գնում, բա այդ մարդիկ 2018 թվականին մեծ հույսով քվեարկում էին ձեր օգտին»,-ասաց նա և տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը ևս զբաղվել է այդ խնդիրներով, հանդիպումներ, քննարկումներ ունեցել:
«Սա մեր ողբերգությունն է, որ այսօր մարդիկ տնով, տեղով ամբողջ գույքով լքում են հայրենիքը, և փոխանակ այնտեղ լինեինք և հասկանայինք, թե ինչ կարող ենք անել, որ հայը մնա հայրենիքում, մենք այստեղ քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորերի թիվը»,-ասաց նա:
Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատավորների թվաքանակի ավելացման և դրանով քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ինչպես նաև միջդատական քրեական վարույթի գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: