Տեսանյութ.Գիտե՞ք քանի զոհված զինվորի ծնող է մահացել, քանիսն է խելագարվել.. 5մլրդ-ի հարցե՞րն են լուծում. ԱԱԾ-ն չի՞ ուզում հասկանա ինչ է կատարվում

«Գուցե իրոք այդ 5 միլիարդի հարցե՞րն են ուզում լուծել։ Մեր ամերիկահայերին, Եվրոպայում, Ռուսաստանում ապրող հայերին մեր զոհված տղերքի, նրանց ծնողների անունից կոչ եմ անում լումա անգամ չտաք դրանց։ Նրանք եկել են մեր անունից ձեզնից փող հավաքեն, որ իբր օգնելու են, բայց խնդրում եմ նրանց որևէ կոպեկ չտաք։ Նրանք պետք է դառնան «իզգոյներ»»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Վերջինս նկատեց՝ դերասան Վիգեն Ստեփանյանը չդիմացավ և մահացավ, ինչը Գեղամ Նազարյանի խոսքով կրկին Նիկոլի և Աննայի հանցավոր գործողության հետևանք էր․ «Գիտե՞ք քանի զոհված զինվորի ծնող է մահացել, քանիսն է խելագարվել։ Որքան մեր Նյուրենբերգը ձգվի, այդքան ծնողների շրջանում մահերը, խելագարություններն ավելանալու են»,-նշեց Գեղամ Նազարյանը։