Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

03 փետ 2021 16:37

Որքան էլ փորձեցինք օգնել ընդդիմությանը, ընդդիմությունը չաճեց.Մեղավոր ենք, որ որոշ մարդկանց «Բենթլիները», դղյակները չհասցրինք 2 տարվա մեջ սարքել ԱԹՍ-ներ, դա էլ կանենք

Մեղավոր ենք, որ որոշ մարդկանց Բենթլիները, դղյակները չհասցրինք երկու տարվա մեջ սարքել ԱԹՍ-ներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:


«Ես պարոն Բաբաջանյանի ելույթի գրեթե բոլոր դրույթների հետ համաձայն եմ։ Միայն մեկ բան կա, որ չնշեցիք, պարոն Բաբաջանյան, որ այստեղ մեզ մեղադրում են 30 տարի իշխանություն եղած մարդիկ ինչ-որ չարածների մեջ։ Այո, չարեցինք։ Որոշ մարդկանց բենթլիները, դղյակները չհասցրինք երկու տարվա մեջ սարքել ԱԹՍ։ Այո, մեղավոր ենք։ Կուղղենք, դա էլ կուղղենք։ Կհասցնենք, վստահ եմ»,- նշեց Սիմոնյանը։



Պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի ելույթին՝ Ալեն Սիմոնյանն հարցրեց, թե որտեղից 5000 զոհ ունենալու տեղեկությունը. «Տիկին Զոհրաբյանն այստեղ 5000 թվի անուն է տալիս։ Որտեղի՞ց ձեզ այդ թիվը։ Կարո՞ղ է երկուս է կամ յոթ է։ Էլ ի՞նչ թիրախ կարող եք ցույց տալ մեր թշնամուն։ Մի ոչ բարով վարչապետ կար այստեղ, նստած էր ժամանակին, նա էր թիրախներ ցույց տալիս ադրբեջանցիներին, կոչ անում, որ հարձակվի, ասում էր՝ ես բանի տեղը լինեմ կհարձակվեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։


Ըստ Ալեն Սիմոնյանի՝ իշխանությունը որքան էլ փորձեց օգնել ընդդիմությանը, ընդդիմությունը չաճեց. «Պարոն Աբովյան, տիկին Զոհրաբյան, ավելի զուսպ եղեք, որովհետև այն երկու-երեք ամիսը, որ դուք ձեզ թույլ էիք տալիս այստեղ տեղից բղավել, նկատողություններ անել, թե ամենակտրուկ ձևով արձագանքել՝ փորձելով ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, անցել է, վերջացել է դա։ Եթե տեղյակ չեք դուրս եկեք փողոց և տեսեք, որ վերջացավ։ Սա «Հարուստները նույնպես լացում են» նովելը չէ։


Չաճեցինք։ Մենք ձեզ որպես ընդդիմություն, ինչքան էլ օգնեցինք, չաճեցիք, բայց մենք դրա մասին հո չենք խոսում։ Ուստի կոչ եմ անում բոլորին՝ «Բարգավաճի» մեր գործընկներին, «Լուսավորի» մեր գործընկներին, բավական է, եկեք հարգենք իրար, որովհետև եթե խոսք է լինելու, դրան այսուհետ նույն ձևի պատասխան է լինելու»,- ավելացրեց Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր