ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

04 փետ 2021 13:10

Տեսանյութ.Ի՞նչ ապօրինություններ են եղել ՊՆ-ի կողմից ռազմաճակատ մեկնած սպայի նկատմամբ

«Պատերազմի ժամանակ ես դիմել եմ իմ վերադասին, որ թույլ տա մեկնել մարտական գործողություներին մասնակցելու։ Ինձ ասել են սպասիր, կասենք։ Բայց ես չեմ սպասել, զեկուցագիր եմ գրել, որ ինձ թույլ տան գնալ և մասնակցել մարտական գործողություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մայոր Սերոբ Գրիգորյանը՝ ներկայացնելով, թե ինչ ապօրինություններ են եղել իր նկատմամբ։


Նրա խոսքով, զեկուցագիրն ինքը գրել է հոկտեմբերի 3-ին, իսկ հոկտեմբերի 9-ին իր վերադաս Գագիկ Խաչատրյանն ասել է, որ հրամանատարությունը թույլ է տվել ու ասել է, որ կամավորական վաշտ կազմավորելու դեպքում սպան կարող է որպես վաշտի հրամանատար մեկնել մարտական գործողությունների վայր։




«Հոկտեմբերի 11-ին իմ վերադասը զանգել է իմ ծառայության վայր, ասել է, որ արդեն կամավորական վաշտը պատրաստ է, և ես կարող եմ մեկնել։ Ինձ ասել են կես ժամում պետք է հասնեմ։ Շտապ հասել եմ, ներկայացել եմ, ու ինձ ասել են՝ կամավորական վաշտը պատրաստ է, իսկ ես վաշտի հրամանատարի տեղակալ եմ լինելու։ Ես ինքս չունեմ որևէ ամբիցիա, և մեկնել եմ ճակատ՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ։


Մեզ գիշերով տարել են անծանոթ մի վայր, հետագայում իմացանք՝ Ջաբրայիլ, վիշկայի մոտ։ 6 օր մնացել ենք այնտեղ, որից հետո նահանջելու հրաման ենք ստացել, նահանջել ենք, որևէ մեկը մեզ չի դիմավորել, որևէ բան չեն արել։ Ամսի 16-ին կամ 17-ին է եղել նահանջը։ Ես եկել ու ներկայացել եմ զինկոմիսարիատ, այդտեղ պարզ է դարձել, որ ինձ դուրս են գրել որպես զորահավաքի սպա։  Ի վերջո պարզվեց, որ իմ մասով ամսի 20-ին ծառայողական ոչ լրիվ համապատասխանություն են հայտարարել հանրապետական զինկոմիսարիատ։ Այդ մասին իմացել եմ դեկտեմբերին, երբ ամեն կողմից փորձում էի հասկանալ՝ երբ պետք է վերադառնամ իմ ծառայության վայր»,- մանրամասնեց սպան։


Ըստ նրա, քանի որ գնդապետ Գագիկ Խաչատրյանը չի ուզում, որ ինքը ծառայի, ուրեմն ինքը չպիտի ծառայի։


Սերոբ Գրիգորյանը նշեց նաև՝ քանի որ ինքը տեղյակ չի եղել, որ իրեն ծառայողական ոչ լրիվ համապատասխանություն են հայտարարել, ինքը չի կարողացել պահանջել, որ ծառայողական քննություն անցկացվի։


«Երբ իմացա, ասացի, որ պետք է ծառայողական քննություն անցկացվի, բայց ինձ ասացին, որ նման պահանջ չեմ կարող ներկայացնել, քանի որ էլ զինկոմիսարիատի աշխատող չեմ։ Իսկ այդ ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մեջ գրված է, որ զորահավաքային պլանը չեմ կատարել։ Բայց եթե ոչ մի վայենկոմ ու տեղակալ չի պատժվում, մենակ ես եմ պատժվում, ուրեմն՝ միակ մեղավորը ե՞ս եմ»,- նկատեց նա։


Այնուամենայնիվ, իրեն զորացրելու պառճառը, մայորի խոսքով, գնդապետ Գագիկ Խաչատրյանի հետ կոնֆլիկտն է եղել, որի համար հիմք է հանդիսացել այն, որ գնդապետը մայորի մոտ անվայելուչ արտահայություններ է արել մեկ այլ սպայի մասին, ինչին մայորը բացասաբար է արձագանքել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր