Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

04 փետ 2021 13:24

Այս պահին արտագաղթել ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան

Արտագաղթի տրամադրությունները ժամանակի մեջ են ռեալ, կարծում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Այս պահին ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր», - ասաց Սինանյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երբ Ռուսաստանի հետ չվերթները բացվեց, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է ՀՀ, քան գնացել է, Սինանյանն ասաց, որ թվերին ծանոթ չէ:

«Չնայած չեմ զարմանում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Միգրացիոն ծառայությունը թվերն ունի, և դրա հիման վրա վարչապետը նման եզրակացություն է արել»,-ասաց նա:

Սինանյանը նշեց, որ ներգաղթի ակնկալիք միշտ ունեն, բայց այս պահին ժողովրդի մեջ հոգեբանական անկում կա.

«Հետևաբար, չեմ զարմանա... Ակնկալում եմ, որ գոնե կարճաժամկետ իմաստով է հնարավոր Հայաստանից արտահոսքը»:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նախատեսում է օդանավակայան գնալ:

Դեպի Ռուսաստան տոմսերի բարձր արժեքի վերաբերյալ էլ նշեց, որ գինը շուկան է որոշում. «Մենք գների վրա չենք կարող ազդել: Այնպես չէ, որ մենք ունենք ազգային ավիափոխադրող և կարող ենք գին թելադրել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր