Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձшկումները, կհետևի կոշտ պատասխան          Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխություն    

05 փետ 2021 16:15

Բաքուն Ղարաբաղում գազիֆիկացման հետ կապված աշխատանքներ է սկսել

Մեկնարկել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների գազիֆիկացման նախնական աշխատանքները, հայտնում է Sputnik Азербайджан-ը:


 Տեղեկության համաձայն՝ որոշվել են նոր մայրուղային գազատարների սկզբնական ուղղությունները։


Մասնավորապես, նախատեսվում է խողովակաշարեր կառուցել Բեհյուկ Բահմանլի – Ֆիզուլի – Հադրութ – Շուշի, Ազադ Ղարաղոյունլու – Աղդամ, Հորադիզ – Ջաբրաիլ – Զանգիլան – Ղուբաթլու – Լաչին եւ Հերանբոյ – Քելբաջար ուղղություններով: Նշվում է, որ առաջին փուլում Ղարաբաղին տարեկան 200 մլն խորոնարադ գազ է հարկավոր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր