Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը          Հոկտեմբերի 12-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հոգեբանական ինչ պատճառներ են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր    

08 փետ 2021 12:33

Նիկոլ Փաշինյանն անձամբ ցույց տվեց՝ կպայքարեն այն դատավորների դեմ, ովքեր կհամարձակվեն Ռոբերտ Քոչարյանի իրավունքը վեր դասել պատվերներից

 Սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ է, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվեց արգելափակել դատարանների մուտքերը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։


«Սա դասագրքերի մեջ է մտնելու որպես սահմանադրական կարգի տապալման վառ օրինակ», - ասաց Ալումյանը։


Նա նշեց, թե երբ ուսանողները սովորեն քրեական իրավունք, հասնեն այդ հոդվածին, որպես դասական օրինակ՝ հենց սրանից են սկսելու։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստն ի սկզբանե անարդար է,  ասաց  Հայկ Ալումյանը։


Նրա խոսքով՝ գործը հանձնվեց այն դատավորին, որին իշխանությունը հավատում էր, որի վրա ավելի արդյունավետ կարող էին ճնշում գործել։


«Դատավոր Աննա Դանիբեկյանն ուղղակի ընտրված է հենց այն չափանիշից ելնելով, որ ունի կոնկրետ որոշակի տեսակետեր գործի վերաբերյալ ու այդ տեսակետը խիստ հակասական է մեր տեսակետին», - ասաց Ալումյանը։


Փաստաբանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ ցույց տվեց՝ կպայքարեն այն դատավորների դեմ, ովքեր կհամարձակվեն Ռոբերտ Քոչարյանի իրավունքը վեր դասել պատվերներից։


Ալումյանը նկատեց՝ Քոչարյանին կամ ծայրահեղ լավ են վերաբերվում, կամ՝ ծայրահեղ վատ։


«Ու չի բացառվում, որ նույնն էլ դատավորների մեջ է, ես չեմ բացառում, որ Աննա Դանիբեկյանն այս մասից է, ում նախասիրությունները նախապես հայտնի էին», - ասաց Քոչարյանի փաստաբանը։


Ալումյանն ընդգծեց՝ Աննա Դանիբեկյանն այս գործով ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր