Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

09 փետ 2021 13:33

Տեսանյութ.Ադրբեջանցիները միջազգային հարթակներում շարունակելու են մեզ դեմ տալ Փաշինյանի և իր շրջապատի անհեթեթ մեկնաբանությունները

Հանրության ինքնապաշտպանական բնազդները, զգոնությունը հետևողականորեն բթացվում են։ Հանրության շրջանում ներմուծվում են թեզեր, մտքեր, գաղափարներ, որոնք խորթ են մեզ համար։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։


«Ադրբեջանական և թուրքական քարոզչության հիմնական թեզերը, որոնք մենք տարիներ շարունակ հերքել ենք, մերժել ենք և այդ ապատեղեկատվության դեմ պայքարել ենք միջազգային հարթակներում, այսօր փորձում են հրամցնել մեր իսկ իշխանությունները, ինչն աբսուրդ է։ Օրինակ՝ սկսած Շուշին «Շուշա» անվանելուց կամ հարցադրումներ անելուց, թե արդյոք Շուշին հայկական է և խոսել դեմոգրաֆիական վիճակագրությունից՝ չխոսելով, որ դա հայերի ջարդերի արդյունքն է։ Դա ապազգային քաղաքականության մարմնավորում և դրսևորում է, որովհետև Ադրբեջանը փաստացի վերցնում է դա, տարածում է իր մոտ՝ ասելով, որ Հայաստանի ղեկավարությունը կրկնում է այն, ինչ մենք տարիներով ասում ենք և իրենք համաձայն են»,- նշեց նա՝ հավելելով, որ իշխանությունները կարող են գնալ, բայց մենք մնում ենք, շարունակում ենք ապրել, իսկ Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը չի ավարտվել և այդ մարդիկ միջազգային հարթակներում շարունակելու են մեզ դեմ տալ Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի անհեթեթ մեկնաբանությունները։


Նրա խոսքով՝ որևէ գիտակից, արժանապատվություն ունեցող և պատմություն իմացող հայ չի կարող ընդունել նման թեզեր և առաջնորդվել դրանցով, սակայն հասել ենք այնպիսի աբսուրդի, որ ստիպված ենք մեր հանրության ներսում նման դիսկուս վարել և բացատրել մեր իսկ իշխանություններին, որ իրենք հիմարություններ են խոսում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր