Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

09 փետ 2021 15:50

Քանի՞ ԱԹՍ կարելի էր ձեռք բերել միայն դեկտեմբերյան պարգեւատրումների գումարով .ՊԵԿ-ում 2020 թ. պատերազմյան օրերին 6.8 միլիարդ դրամի պարգեւավճար են ստացել. antiFake.am

AntiFake.am-ը գրում է.


«2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի եւ պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգեւավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան:


AntiFake.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ կառույցում 2020 թվականի ընթացքում աշխատակիցներին 6.820.207.205 ՀՀ դրամի պարգեւավճար է հատկացվել, որը համարժեք է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլարին։


ՊԵԿ-ում պատերազմի օրերին՝ հոկտեմբեր ամսին, պարգեւատրվել են 496.197.972 դրամի չափով, իսկ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերին` 474.067.050 դրամի չափով։ Ամենախոշոր պարգեւատրումը ՊԵԿ-ում ստացել են տարվա վերջին ամսին՝ դեկտեմբերին` 1.341.069.941 դրամի չափով։ Հետաքրքիր է, թե քանի ԱԹՍ կարելի էր ձեռք բերել միայն դեկտեմբերյան պարգեւատրումների գումարով կամ միայն ՊԵԿ-ում հատկացված մեկ տարվա պարգեւատրումների գումարով»։
AntiFake.am-ի հարցման պատասխանը՝ ստորեւ.

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր