Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

09 փետ 2021 16:33

Սպառնո՞ւմ եք.Ի՞նչ կազմակերպենք, Քոչարյանի կրելու համար նախատեսված ընտրությունը, թե՞ Մարուքյանի համար նախատեսված ընտրությունը

«Ընտրված իշխանությունը, չունենալով արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջ, հայտարարում է, որ եթե նման պահանջ չկա, չեն գալիս նույնիսկ բանակցելու, մենք շարունակում ենք աշխատել, դա հակասահմանադրակա՞ն է, իսկ ո՞րն է սահմանադրականը: Երբ, որ մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել նման բան, մենք կքննարկենք այդ քննարկումը վերսկսելու հարցը: Քանի դեռ պատրաստ չեն, «Իմ քայլը» ունի իր վարչապետին, եթե կա այլ կարծիք, մենք այդ հնարավորությունը ստեղծեցինք, ընդդիմությունը չարձաքանքեց»:


Սիմոնյանն ընդգծեց՝ եթե ընդդիմությունը չի արձագանքում, ապա պետք է նրանք անընդհատ նույն շրջապտույտը անեի՞ն, մինչև ընդդիմությունը կողմնորոշվեր, առաջարկ բերեր: «Ես նրանց պահանջը լսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը թող հրաժարական տա, ես էլ ասում եմ՝ թող իրենք բոլորով հրաժարական տան, որովհետև նրանք կապ չունեն ՀՀ-ի ժողովրդի հետ: Այո, վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը առկա քաղաքական գործիչներով՝ չբացառելով, որ «Իմ քայլի» և մնացած ուժերի վարկանիշը որոշակի առումով իջել է, բայց ես պնդում եմ, որ այսօր վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը»:


Ճշտող հարցին, թե  ինչո՞ւ են պարտադրում ընդդիմադիրներին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրեն, հուշագիր ստորագրեն Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետև ուզում ենք զերծ պահել քաղաքական դաշտը ավելորդ ցնցումներից, քանի որ նրանք խոսում են հակասահմանադրական քայլերի գնալու մասին, սպառնալիքներից»:


ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ որևէ լուրջ քայլ չի ստենում ընդդիմության կողմից, քանի որ ըստ նրա, կան մի քանի նախկին քաղաքական գործիչներ, որոնք հավաքում է մի քանի լրատվամիջոցների, հարցերի պատասխանում: «Ծիծաղելի է այն, որ ամբողջ կյանքի ընթացքում ընտրություն կեղծածներն այսօր ասում են, որ իշխանությունը ընտրություններ կկեղծի»,-ասաց նա և հավելեց, որ անգամ 17 կուսակցությունների պահանջը շփոթեցնում է ժողովրդին, քանի որ ՀՀ քաղաքացուն մի քանի իրականություն է առաջարկվում և ասում են՝ կազմակերպեք արտահերթը:


«Ի՞նչ կազմակերպենք, Ռոբերտ Քոչարյանի կրելու համար նախատեսված ընտրությունը, թե՞ Էդմոն Մարուքյանի համար նախատեսված ընտրությունը, որ նա ԱԺ դահլիճում դառնա վարչապետ, թե՞ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջադրված Վազգեն Մանուկյանի ընտրությունը։Թող կոնկրետ առաջարկ ձևակերպեն»,-ասաց նա և լրագրողի հարցին, թե նորմալ քաղաքական պրոցես է, երբ կարող են տարբեր թեկնածուներ լինել, Սիմոնյանն արձագանքեց՝  գնացեք, 17 կուսակցություններին հարցրեք՝ գուցե մեկն ուզում է Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել, ինչո՞ւ եք 10 հոգով մտել սենյակ ու որոշել, որ Վազգեն Մանուկյանն է թեկնածուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր