Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

10 փետ 2021 11:45

Թուրքերը ուզում են տիեզերակայան կառուցել, Լուսին թռչել, նույնիսկ ծրագրի ժամկետներն են նշել

Անկարան, տիեզերական արդյունաբերության զարգացման շրջանակներում, նախատեսում է Լուսին ուղարկել տիեզերանավ, որը վայրէջք կկատարի մինչև 2023 թվականը. երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ներկայացնելով Ազգային տիեզերական ծրագիրը:


«Ազգային տիեզերական ծրագրի շրջանակներում մեր հիմնական և ամենակարևոր նպատակն է առաջին անգամ Լուսին հասնել մեր հանրապետության հիմնադրման 100-ամյակին», - մեջբերում է նրան Sabah հրատարակությունը:


Այնուհետև Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է միջազգային համագործակցության շրջանակներում կառուցել տիեզերակայան:


Թուրք նախագահը նաև հայտարարել է, որ ծրագրի վերջնական նպատակը Թուրքիայի քաղաքացուն տիեզերք ուղարկելն է:


Բացի այդ, Էրդողանը նշել է երկրի՝ ռազմական և քաղաքացիական կարիքների համար նոր արբանյակներ գործարկելու և արբանյակային նավիգացիոն համակարգ մշակելու, արբանյակների միջոցով օդերևութաբանական տվյալների ստացման և Երկրից տիեզերական օբյեկտներին հետևելու, տիեզերական արդյունաբերությունը զարգացնելու և անձնակազմ պատրաստելու և տիեզերական արդյունաբերության համար տիեզերագնաց պատրաստելու աշխատանքները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր