Թրամփը թաքցրել է Պուտինի հետ զրույցների մանրամասները.կնքվե՞լ է արդյոք ինչ-որ գաղտնի համաձայնագրեր Ռուսաստանի նախագահի հետ, որը կարող է հանկարծակիի բերել Բայդենին

Ինչպես նշում է թերթը, Թրամփը պետության ղեկավար եղած ժամանակ «խիստ գաղտնի Է պահել» օտարերկրացի ղեկավարների հետ իր մասնավոր զրույցների մանրամասները և հնարավորինս ամեն ինչ արել Է արտահոսքեր թույլ չտալու համար: Politico-ն հիշեցրել է, որ կայացած զրույցների մասին հաճախ նախ հրապարակել է Պուտինի մամուլի ծառայությունը կամ հանրապետականն ինքը Twitter-ում: Զանգերը չեն ձայնագրվել, սակայն ԱՄՆ-ի այն ժամանակվա ղեկավարի որոշ օգնականներ, որպես կանոն, լսել են զրույցները և գրի առել զրույցների մանրամասները: Հենց այդ տեղեկատվությունն էլ, որը, օրենքի համաձայն, հանձնվում Է ԱՄՆ-ի Ազգայինի արխիվ, կարող է ստանալ Բայդենի անձնախումբը: Ըստ թերթի աղբյուրների՝ Թրամփը հազվադեպ է Պուտինին որևէ բան ասել, որը մինչ այդ հրապարակայնորեն չի հայտարարել։