Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

10 փետ 2021 16:00

Կամավորների՝ ռմբակոծության տակ եղած մեքենաներին մեծ թվով տուգանքներ են եկել, ինչպե՞ս եք նայելու այդ տղաների աչքերին

Կամավորների՝ ռմբակոծության տակ եղած մեքենաներին մեծ թվով տուգանքներ են եկել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ  ասաց նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։


«Սեպտեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 12-ը եղել ենք մարտական դիրքերում։ Նախաձեռնեցինք «Կամք» կամավորական ջոկատը, որը մինչեւ դեկտեմբերի 12-ը եղել է առաջին կորպուսում՝ Ներքին Խնձորեսկից հարավ, եւ իրականացրել է մարտական հերթապահություն։ Այս ընթացքում, բնականաբար, կամավորներն իրենք իրենց խնդիրները լուծել են։ Այդ օրերին չէինք կարող ձեռքներս ծալած նստել, եւ գնացինք շուրջ 60 հոգով։ Մենք գնացել ենք մեր անձնական մեքենաներով։ Անմիջապես կիզակետում ունեցել ենք 2-3 մեքենա։ Գիտեք, թե այդ օրերին ինչքան խառն էր ամեն ինչ, գնալ-գալ եւ այլն։ Այդ մեքենաների վրա բավականին մեծ տուգանքներ են եկել»,- ասաց նա։




Ախոյանը պատմեց՝ դիմել են ՃՈ, որ այդ տուգանքները չեղարկվեն, սակայն ապարդյուն. «Դիմեցինք ՃՈ-ին՝ լսելով աթոռից կառչած վարչապետի այն խոսքին, որ ասաց՝ լավ, այդ հարցը համարեք լուծված։ Հայտարարում եմ, որ այդ հարցը լուծված չի։ Մեր մեքենաները կոտրելով, ոչ մի լիտր բենզին չուզելով ամբողջը կազմակերպել ենք, որ հիմա տուգանք մուծե՞նք։ Մեր տղաներից մեկն էլ սպիտակ «Նիվա» ուներ, ներկեց կանաչ, որպեսզի հակառակորդը չթիրախավորեն, հիմա գույնը փոխելու համար տուգանք է եկել։ Այդ մեքենաները որ տուգանել եք, չեք ամաչո՞ւմ դուք։ Ունեմ կադրեր, թե ինչպես են այդ մեքենաներին ռմբակոծվում: Պատերազմի օրերին Ստեփանակերտ մեկնած քեմալիստական պայմանագրի պատգամավորները ստանում են օրապահի, գործուղման գումարներ. գնում էինք՝ ի՞նչ անեիք։ Դրա համար գումար կա, բայց նրանք, որոնք զենք ձեռքին սահման էին պահում՝ ոչ մի բան։ Ցանկացած մի դեպքում այդ տղաները նորից պատրաստ են գնալ սահման, ինչպե՞ս եք նայելու այդ տղաների աչքերին»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր