Լավրովը պատասխանել է ապօրինի ծնված որդու մասին լուրերին

«Օրինակ, 6-7 ամիս առաջ ռեպորտաժ ցույց տվեցին (ինչպես միշտ՝ անանուն) այն մասին, որ ՌԴ ԱԳՆ ստորաբաժանումներում աշխատում է իմ ապօրինի ծնված որդին»,-հավելել է նա:
«Սակայն նա չի այցելում հորը: Հավանաբար, լավ է վաստակում»,-կատակել է նախարարը:
Նրա խոսքով՝ «կառավարության ոչ մի անդամ, առավել եւս արտաքին գործերի նախարարն իրավունք չունի իրեն թույլ տալ հունից հելնել»:
«Անկեղծ ասած՝ դա ինձ հեշտ է տրվում: Սակայն նրանց, ում վրա դա ազդում է, խորհուրդ կտամ զսպել արդարացի զգացմունքներն ու հույզերը»,-ասել է Լավրովը:
Նա նկատել է, որ «Հոլիվուդում վաղուց կար մի ասացվածք՝ «Never let them see you sweat» («Երբեք նրանց հնարավորություն մի տվեք տեսնելու, թե ինչպես եք դուք քրտնել»)»: