ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

12 փետ 2021 16:17

ԵՄ-ն և Ադրբեջանը հայտարարել են Հարավային գազային միջանցքով Եվրոպա գազի մատակարարումների մեկնարկի մասին

Փետրվարի 11-ի Բաքվում տեղի է ունեցել Խորհրդատվական խորհրդի յոթերորդ նախարարական հանդիպումը Հարավային գազային միջանցքի հարցերով, որից հետո հրապարակվել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի եւ էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Կադրի Սիմսոնի, ինչպես նաեւ եվրոպական Հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելիայի համատեղ հայտարարությունը:

Հայտարարության տեքստը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի կայքում:

«2021 թվականի փետրվարի 11-ին Բաքվում տեսակոնֆերանսի ձեւաչափով կայացած խորհրդատվական խորհրդի յոթերորդ նախարարական նիստը Հարավային գազային միջանցքի հարցով նշում է ռազմավարական էներգետիկ գործընկերությունն Ադրբեջանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ եւ ողջունում է «Հարավային գազային միջանցք» նախագծի ավարտը եւ Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումների մեկնարկը: Այս պատմական ձեռքբերումը կառուցված էր կառավարությունների, միջազգային ինստիտուտների, ֆինանսական վարկատու կազմակերպությունների, արդյունահանող ձեռնարկությունների եւ տրանսպորտային համակարգերի օպերատորների, կապալառու ընկերությունների, համայնքների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ամուր գործընկերության հիման վրա:

Մենք Հարավային գազային միջանցքը որպես կարեւոր նոր տրանսպորտային համակարգ ենք ճանաչում, որը հուսալի, անվտանգ եւ մրցակցային գազի մատակարարումներ է ապահովում Ադրբեջանի Հանրապետության «Շահ Դենիզ» հանքավայրից դեպի Եվրոպա: Այն ծառայում է եվրոպական երկրների էներգետիկ անվտանգության բարձրացման ռազմավարական նպատակին, եվրոպական էներգետիկ շուկայի հետագա հեշտացմանը եւ աջակցությանը ամբողջ Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայում գազային ցանցերի օպերատիվ ներգրավմանը:

Մենք ընդգծում ենք Ադրբեջանի կառավարության հիմնարար դերը Հարավային գազային միջանցքի իրականացման իր երկարաժամկետ պարտավորության համար` Եվրոպային դիվերսիֆիկացված եւ կայուն գազամատակարարում ապահովելու եւ ավելի լայն տնտեսական գործընկերությունից օգուտ քաղելու նպատակով: Մենք սատարում ենք բոլոր շահագրգիռ գործընկերների` Հարավային գազային միջանցքը նոր էներգետիկ շուկաների ուղղությամբ ընդլայնելու հնարավորության ուսումնասիրությանն ուղղված ջանքերին` տեխնիկական, նորմատիվ եւ կոմերցիոն հնարավորությունների հիման վրա, այդ թվում` Արեւմտյան Բալկանների, քանի որ դրանք առաջ են շարժվում դեկարբոնիզացված էներգետիկ համակարգին անցնելու ճանապարհով»,- նշվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր