Սոցիալական աջակցություն են ստանում, «բարի կամեցողները» խորհուրդ են տալիս քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն չցուցաբերել, կարող են զրկվել աջակցությունից.«Փաստ»

Մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունները ոչ ուղղակիորեն, այլ միջնորդավորված, այսպես ասած, «ընկերական ձևով» նրանց «հուշում» են, որ ճիշտ կլինի քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն չցուցաբերել, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չպահանջել, քննադատող հարցազրույցներ չտալ, առավել ևս, բողոքի ակցիաներին ու հանրահավաքներին չմասնակցել: «Բարի կամեցողները» ակնարկում են, թե՝ «ինչ իմանաք, մեկ էլ հանկարծ գումարը հետ քաշեն», թեպետ, իհարկե, հասկանալի է, որ դա պարզապես բացառվում է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: