Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

13 փետ 2021 11:11

Լավ, էսքան արկածախնդի՞ր, էսքան պատուհա՞ս,չէի կարող պատկերացնել, որ նա ճակատագրական դերակատարություն է ունեցել մեր պետության կազմաքանդման գործում

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ես հասկանում եմ, որ գնում եմ մահապարտի գործի. Վազգեն Մանուկյան:


Պետք է փչացնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և բարձրաստիճան ոստիկաններին, հայտարարում է Վազգեն Մանուկյանը


ՀՀ նախագահից մինչև կաթողիկոսներ, արժանի մտավորականներ ու գիտնականներ, երբ սրան բնութագրում էին որպես ՀՀ վարչապետի արժանի թեկնածու, պատկերացրե՞լ են, թե սա ով է, ծանոթացե՞լ են սրա քաղաքական հայացքների հետ, գիտակցե՞լ են, թե ում համար են հեղինակազրկվում։


Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ի նախապատրաստական շրջանի մասին պատմությունը սկսեց սրա հետ մի կարևոր հանդիպման մասին արձանագրումից։ Այլ հանդիպումների մասին էլ խոսեցինք, բայց էս մեկի հետ հանդիպումը, հանդիպման բովանդակությունը ոչ մեկին նման չէր։ Ոճրագործի հետ հանդիպման պահին նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ Վազգեն Մանուկյանը՝ ՀՀ առաջին վարչապետը այսպիսի ճակատագրական դերակատարություն է ունեցել մեր պետության կազմաքանդման գործում։ Հիմա եմ հասկանում, թե որն էր այդ ներքինիների մեծ շրջանակի՝ երկու տարի առաջ բարձրացրած վայնասունի պատճառը, երբ հայտնի դարձավ, որ հանդիպել եմ թիվ մեկ ահաբեկչին, խոսել ենք հոկտեմբեր 27-ից առաջ Վազգեն Մանուկյանի հետ ունեցած հանդիպումների և ոճրագործության նպատակադրման մեջ Վազգեն Մանուկյանի դերակատարության մասին։


Լավ, էսքան արկածախնդի՞ր, էսքան պատուհա՞ս։ Եվ այս մարդը ՀՀ առաջին վարչապետն է, այս խելքով զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը․․․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր