Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

15 փետ 2021 11:05

Հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է,Երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում

Վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ  տեղական ժամանակով ժամը 15:29-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում: Հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունն ու հորդորում հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:




Նախարարությունը միաժամանակ հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը:


Հիշեցնենք, երեկ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:


Երկրաշարժը զգացվել էր Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում`  3-4 բալ ուժգնությամբ: 


Այս գիշեր ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Երևանից 13 կմ հարավ-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր