Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

15 փետ 2021 16:28

Կա՞ն կողմնակի էֆեկտներ իբուպրոֆեն ընդունելիս

Իբուպրոֆեն ընդունած 100 մարդուց ավելի քան մեկի մոտ դիտվել են գլխապտույտ, սրտխառնոց, մարսողության խանգարում, գլխացավեր եւ այլ կողմնակի էֆեկտներ: Այս մասին հայտնում է Express-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությանը:


Մի շարք դեպքերում կարող է առաջանալ նաեւ աղեստամոքսային արյունահոսության զարգացման եւ տեսողության վատթարացման վտանգ: Դրանից բացի, բացառված չէ դեղամիջոցի հանդեպ ծանր ալերգիկ ռեակցիան:


Առողջապահության մարմնի մասնագետները դեղամիջոցն ընդունելուց հետո 4 խնդիր են նշել, որոնց դեպքում անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել.


սեւ կղանք կամ փսխուքի մեջ արյուն. սրանք կարող են լինել ստամոքսում արյունահոսության նշաններ,
այտուցված կոճեր, արյուն մեզի մեջ կամ միզարձակության բացակայություն. սրանք կարող են լինել երիկամների հետ կապված խնդիրների նշաններ,
կրծքում կամ փորում ուժեղ ցավ. սա կարող է լինել ստամոքսում կամ փորում անցք հայտնվելու կամ ասթմայի ախտանիշների վատթարացման նշան,
դժվարացած շնչառություն կամ ասթմայի ախտանիշների վատթարացում:
Ինչ վերաբերում է ալերգիկ ռեակցիաներին, հատուկ ուշադրության են արժանի հետեւյալ ախտանշանները.


մաշկի ցան, որը կարող է ներառել քոր, կարմրություն, այտուցվածություն, բշտիկներ կամ մաշկի թեփոտում,
խռպոտ շնչառություն,
կրծքի կամ կոկորդի ճնշվածություն,
խնդիրներ՝ կապված շնչառության հետ կամ խոսելիս,
բերանի, դեմքի, շրթունքների, լեզվի կամ կոկորդի այտուցվածություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր