Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

16 փետ 2021 12:45

Հերքվում են այն լուրերը, թե վերջին շրջանում Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերը բիոլոգիական զենքերի կիրառման արդյունքում են տեղի ունենում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը հերքում է այն լուրերը, թե վերջին շրջանում Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերը բիոլոգիական զենքերի կիրառման արդյունքում են տեղի ունենում:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Մարգարյանը նշեց, որ տեղի ունեցած երկրաշարժերը տեկտոնական են, ինչը պայմանավորված է Հայաստանի սեյսմոակտիվ գոտում գտնվելով:


«Տվյալ դեպքում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որը միջին ուժգնության է: Այն հարում է երևանյան խզվածքին: Վստահեցնում եմ, որ խոսք անգամ չի կարող լինել բիոլոգիական կամ այլ զենքի մասին, քանի որ դա մեզ հայտնի օջախներից է: Այն արտացոլվում է նաև սեյսմակայուն շինարարության նորմերի քարտեզում որպես վտանգի գոտի: Փարաքարի 1937 թվականի երկրաշարժը նույնպես հարում էր այդ խզվածքին: Այն, ինչ տեղի է ունեցել, լրիվ բնական երևույթ է»,- նշեց սեյսմոլոգը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր