Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ          «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

16 փետ 2021 18:27

Մի անտեսեք ոտքերի ցավը, հետո ուշ կլինի

Ոտքերի ցավը կարող է լինել մահացու վտանգավոր հիվանդության՝ շագանակագեղձի քաղցկեղի ախտանշան: Այս մասին նախազգուշացնում են Շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի բրիտանական հիմնադրամի մասնագետները, հայտնում է Express-ը:

Մասնագետները տղամարդկանց խորհուրդ են տալիս բժշկի դիմել, եթե ցավեր են հայտնվել նրանց ազդրերում, ողնաշարում կամ ոտքերի վերին հատվածում:

Շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշներ կարող են լինել նաեւ էրեկցիայի հետ կապված խնդիրները, սերմնաժայթքման ժամանակ դիսկոմֆորտը, միզարձակման խնդիրները, ինչպես նաեւ սերմնահեղուկում արյան առկայությունը:

Այս բոլոր ախտանիշների դեպքում խորհուրդ է տրվում առանց հետաձգելու բժշկի դիմել. հիշեք, որ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է բուժվում, եթե հայտնաբերվում է վաղ փուլերում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր