Ամբողջ երկրում զգոն մնալ.Տասնամյակներ շարունակ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ են ծախսել ստերի զանգվածային արշավ սարքելու համար

Նշվում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակեց տեսանյութ, որում պատկերված է ադրբեջանական խոշոր ու փոքր տրամաչափի հրաձգություն՝ ուղղված Հայաստանի հարավային Սյունիքի նահանգի քաղաքացիական բնակեցված տարածքներին:
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զորքերը չպետք է տեղակայվեն Սյունիքի համայնքները կապող ճանապարհահատվածներում, քանի որ դա լրջորեն վտանգում է քաղաքացիական անձանց իրավունքները», - գրել էր Թաթոյանը Facebook-ում։
«Քանի որ Ադրբեջանի կողմից սկսված բռնությունները շարունակվում են հայերի նկատմամբ, ի հակասություն 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի պայմանների, Թուրքիան և Ադրբեջանը ակտիվացրել են իրենց պատմության ամենաարյունոտ գլուխները քողարկելու իրենց ջանքերը՝ լոբբինգ անելով, որ Մինեսոտայի նահանգը փետրվար 26-ը հայտարարի որպես Ադրբեջանի օր։ Օր, երբ հայերը նշում են Սումգայիթի ջարդերը, որոնք կազմակերպվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից, որը տևեց 1988-ի փետրվարի 26-ից 1988-ի մարտի 1-ը»,-հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։
Ասվում է, որ Ֆիլադելֆիայում «MUSIAD USA» կազմակերպությունը (Թուրք-ամերիկյան բիզնես ասոցիացիան) հովանավորել է I-95 մայրուղու վրա տեղադրված գովազդային վահանակը, որում ցինիկորեն գրված է. «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են հայերի հետ ներդաշնակ ապրել: Ի՞նչ կասեք հայերի մասին»:
«Հայտարարությունը հերքում է իրականությունը և ամբողջովին անտեսում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող վայրագությունները` ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքից մինչև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից երեկ արված հարձակումները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակումը` ի լրումն Հայոց ցեղասպանության շարունակական մերժման, որն իրականացվել է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին։
Արդեն տասնամյակներ շարունակ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ են ծախսել ստերի զանգվածային արշավ սարքելու համար, որն անտեսում է նրանց բոլոր ոճրագործությունները և զոհերի վրա մեղքը բարդելու փորձերը»,-ասվում է հայտարարության մեջ։
Համագումարը ողջունում է Ֆիլադելֆիայի հայ համայնքի արագ գործողությունները՝ ի նշան բողոքի այս վերջին և զանցանքային գովազդային արշավի ու հորդորում է անում մյուս համայնքներին ևս շարունակել լսելի դառնալ ոչ միայն Ֆիլադելֆիայում, այլ Մինեսոտայում և ամբողջ ԱՄՆ-ում։