Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

17 փետ 2021 14:12

30 տարի պետք է հարցը լուծվեր և ներդրումներ չարվեին...Արցախի նախագահը պետք է պատասխան տա, որ մերժել է նախկին նախագահների հանդիպման առաջարկը

«Ասվում է՝ բանակցում էինք, որ տայինք տարածքները, ես էլ ասում եմ, որ պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեին և ոչ թե մեզ բոլորիս պատրաստեին չտալուն, բայց հետո այդ գաղտնիքը բացեին և ասեին, որ բոլորս էլ ուզում էինք տալ»,- այսօր Աժ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մաուքյանը՝ պատասխանելով ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի մասին լրագրողի տված հարցին:


Լրագրողը հիշեցրեց  որ Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետո Մարուքյանը հայտարարել է, թե այդ դեպքում ինչո՞ւ էին հանձնվելիք տարածքներում զարգացնում ենթակառուցվածքները: Լրագրողի հարցին, թե այդ տրամաբանությամբ զինվորականները պետք է ապրեին վրաններում, պատգմավորը խմբագրեց իր միտքն՝ ասելով, որ ինքը հիմա էլ կողմ է այդ ներդրումներին, եթե այդ տարածքները չպետք է տրվեր Ադրբեջանին:


«30 տարի պետք է հարցը լուծվեր և ներդրումներ չարվեին»,- հայտարարեց Մարուքյանը և հավելեց, որ միշտ ասվել է, որ բանակցում են, բայց  ոչ մի բան էլ չեն տալու և դա ասել են ՀՀԿ բոլոր պատգամավորները:


Նրա խոսքով, այդ խնդիրը պետք է արագ լուծվեր, ոչ թե հայ ժողովրդի, սփյուռքի, ՀՀ քաղաքացիների, հարկատուների գումարները ներդրվեր այն տարածքներում, որոնք պետք է տային Ադրբեջանին:


Նա նաև նկատեց, որ Հրայր Թովմասյանի միջոցով և ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո Արցախում գրվել է Սահմանադրություն, որում ասվում էր,՝ բոլոր 7 շրջանները ԱՀ անքակտելի տարածք են համարվում:


Էդմոն Մարուքյանը լրագրողներին նաև հայտնեց, որ Սահմանադրական դատարանում սպասվում էր իրենց դիմումի քննարկումը, որով դիտարկում էին սահմանադրական փոփոխութունների ընթացակարգը:


Նա տեղեկացրեց, որ գործի քննությունը տեղափոխվել է մինչև  ապրիլի 20-ը, իսկ նրա այն մասը, որը վերաբերում է ԱԺ լիազորությունների հարցին, կարճվել է՝ թողնելով միայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի մասով վիճարկման հարցերը:


Պատգամավորը հայտնեց, որ իրենց խմբակցությունն այսօր ստացել է ՍԴ որոշումները, որոնք ուսումնասիրելուց հետո հայտարարություն կանեն:


Նա հայտարարեց նաև՝ սահմանադրությունն այնպես է  գրված, որ սողանքներ է թողնված, ինչից էլ օգտվել է դատարանը:
***
Էդմոն Մարուքյանն Աժ-ում այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները պատերազմի ընթացքի վերաբերյալ ճիշտ էին և պետք է փաստահավաք խումբ ձևավորվի պատերազմի ընթացքն ուսումնասիրելու հաար:


Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին անձամբ եղել է Արցախում և տեղեկացել, որ բարձրաստիճան և մեծ փորձ ունեցող գեներալներին արգելել են մասնակցել ռազմական գործողություններին, որի վերաբերյալ նրանք իրենց բողոքը հայտնում էին Ստեփանակերտի հրապարակում:


«Արցախի նախագահը պետք է պատասխան տա դրա համար, քանի որ իրեն ուզեցել են օգնել նախկին նախագահները և հանդիպում են խնդրել, և, փաստորեն, ինքը մերժել է այդ հանդիպումը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:


Ըստ Էդմոն Մարուքյանի, պատերազմի ընթացքի նման դրվագները քննելու համար ԱԺ պարիտետային քննիչ հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտություն է:


Նրա խոսքով,  եթե հիմա չքննվեն այդ խնդիրները, ապա տեղեկությունները հնանալու են և այդ մասին վկայություններ տվողները հնարավոր է հետագայում այլ վկայություններ տան:


«Երրորդ նախագհի հարցազրույցի երկրորդ մասը դիտելուց հետո էլ այն համոզման եմ, որ դրանք պետք է քննության առարկա դառնան: Այս ինֆորմացիաների հետ կապված բավականին փաստաթղթավորված տվյալներ ես չեմ բացառում, որ հետո կարող է չլինեն»,- հայտարարեց Մարուքյանը։


Պատգամավորը նշեց, որ բոլորին դիրքեր ուղարկելու մասին Արայիկ Հարությունյանի հայտարարության օրը ինքը եղել է Արցախում և մի քանի պատգամավորով զենք են խնդրել համապատասխան վայրեր մեկնելու համար:


«Մեզ ասվել է, որ անմիջապես հետ գնանք Հայաստան և ամեն ինչ անենք, որ պատերազմը կանգնեցնենք»,- հայտարարեց և Էդմոն Մարուքյանը և շեշտեց, որ արդեն հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ այդ պատերազմը պետք է արագ կանգնեցվի:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր