Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

18 փետ 2021 13:39

Զոհերի թիվն անցնում է 4 հազարից,3577 դիակ անցել է դատաբժշկական փորձաքննություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն,  տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։


Բացի այդ, փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում, նշեցին առողջապահության նախարարությունից։


Փետրվարի 16-ի դրությամբ, ըստ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների՝ հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։


Փետրվարի 17-ի դրությամբ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1485 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ։


Հիշեցնենք, որ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր