Ո՞ր տարիքում է սովորաբար սկսվում միգրենը
![](https://www.tert.am/med/cache_image/med/news_images/9/26932_1/migren_840x420-770x510.jpg)
Միգրենը գլխացավի տեսակներից է, որի ժամանակ պացիենտների մոտ պարբերաբար միջին կամ բարձր ինտենսիվության գլխացավի նոպաներ են տեղի ունենում: Ամենից հաճախ այդ ցավերը, մասնագետի խոսքով, գտնվում են գլխի մի մասում եւ ունեն պուլսացիոն բնույթ:
Եթե «սովորական» գլխացավի դեպքում պացիենտը թեեւ դիսկոմֆորտ է զգում, սակայն կարող է զբաղվել առօրյա գործերով, ապա միգրենի դեպքում նա դժվար է կենտրոնանում սովորական գործերի վրա: Հաճախ պացիենտը կարող է զգալ սրտխառնոց, լույսի, ձայների, հոտերի հանդեպ զգայունություն: Որոշ պացիենտների մոտ նկատվում է այսպես կոչված աուրա՝ սովորաբար տեսողության կարճաժամկետ խախտման տեսքով, որը ազդանշում է մոտեցող գլխացավի նոպան:
Համարվում է, որ միգրենով տառապում է աշխարհի բնակչության մոտ 15 տոկոսը, ընդ որում, կանանց շրջանում այդ հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց շրջանում (19 տոկոս եւ 11 տոկոս, համապատասխանաբար):
Ինչպես նաեւ համարվում է, որ ամենից հաճախ միգրեն է սկսվում 15-24 տարեկանում, սակայն նոպաների ավելի բարձր հաճախականությունը գրանցվում է 35-45 տարեկանում:
Ինչ վերաբերում է երեխաներին, որոշ տվյալներով, միգրենն արտահայտվում է 7 տարեկանում եւ 7-15 տարեկան երեխաների 3,9 տոկոսի մոտ, ընդ որում, այդ խնդրին բախվում են տղաները մինչեւ սեռական հասունացումը: Իսկ դեռահաս տարիքում միգրենն ավելի տարածված է աղջիկների շրջանում: Տարեցների շրջանում կանայք տառապում են միգրենով երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ:
Հարդաշտանադադարի ժամանակ միգրենի ախտանիշները հաճախ ուժգնանում են, որից հետո դրանց արտահայտվածությունը կարող է նվազել: