Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

18 փետ 2021 16:02

Տեսանյութ.Լիսագոր գյուղի տարածքում հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառմանիքին մնացել են դրսում․ զինծառայողի մայր

ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել են դրսում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ժամկետային զինծառայողի մայր Ջ․Կ․-ն, ում որդին նշված տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկն է։


«Փետրվարի 3-ից մինչ օրս վրանների տակ են մնացել երեխաները։ Ուժեղ քամու պատճառով վրանները պոկվել են, նորմալ պայմաններ չկան։ Մեքենաները կանգնեցրել են վրանների մոտ, բայց օգուտ չեն տվել, քամին տարել է, տղաները մնացել են դրսում։ Այդ հատվածում դիրք չկա, պարզապես վրանները խփած են, հերթափոխն այնտեղ են իրականացնում»,-ներկայացրեց նա։


Զինծառայողի մայրը նշեց նաև, թե ծնողները դեմ են զինվորների՝ Արցախում ծառայելուն, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան։ Նրա խոսքով՝ ՊՆ-ն ոչ մի պատասխան չի տվել։ «ՊՆ չկա, մեռածները մեռած են, կորածները՝ կորած, ողջ-առողջ, Աստծո կամքով փրկված երեխաներին էլ ողջ-ողջ սպանում են։ Արցախից պետք է դուրս հանեն․ եթե երեխաները մնալու հարմարություն չունեն, ինչի համար են պահում»,-նշեց նա։


Տեսանյութն ու լուսանկարները՝ ստորև։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր